Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս

Էպիզոդի նկարագրություն

Գիտե՞ս, թե ինչպես ես ստանալու կուտակային կենսաթոշակային համակարգի շնորհիվ կուտակված միջոցներդ:

Արի պատմեմ:
Երեք տարբերակ ունես:

●        Միանվագ, այսինքն՝ ամբողջ գումարը միանգամից,

●        կամ մաս-մաս, որպես անուիտետ կամ ծրագրային վճար:

Թե ո՞ր տարբերակով կստանաս, կախված է կուտակումներիդ չափից, կյանքի սպասվող միջին տևողությունից և պետության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակի չափից:

Հիմա ավելի ուշադիր, պարզ ձևով բարդ, բայց շատ կարևոր բան եմ պատմելու. տեսնենք, թե ինչպես է աշխատում համակարգը: 63-ում թոշակի անցնելիս քո կենսաթոշակային հաշվում եղած կուտակումները բաժանվում են կյանքի սպասվող միջին տևողության ամիսների վրա:

  1. Եթե ստացված թիվը փոքր է հիմնական կենսաթոշակի 75%-ից կամ հավասար է դրան, ապա կարող ես ընտրել, թե երեք տարբերակներից որով ստանաս քո կենսաթոշակը: Բերեմ օրինակ. եթե կուտակել ես 3 մլն դրամ, դա բաժանում ենք 63-ից հետո կյանքի սպասվող միջին տևողության վրա՝ արտահայտված ամիսներով, 17 տարվա դեպքում 204 ամիս: Ստացվեց մոտ 15 000 դրամ: Հաջորդը՝ վերցնում են պետության կողմից վճարվող հիմնական կենսաթոշակի 75%-ը, 24 000 դրամի դեպքում 18 000 դրամը ու համեմատում ենք մեր ստացված թվի հետ: 15 000-ը փոքր է 18 000-ից, ուրեմն կարող ես ընտրել երեք տարբերակներից մեկը՝ միանվագ ես ուզում ստանալ, ծրագրային վճարի թե՞ անուիտետի ձևով:
  2. Եթե ստացվի 18 000-ից մեծ թիվ, բայց միևնույն ժամանակ ավել չլինի պետության կողմից վճարվող հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, այդ դեպքում կարող ես ստանալ միայն անուիտետի ձևով, այսինքն՝ քո կենսաթոշակային խնայողությունները կփոխանցվեն ապահովագրական ընկերությանը, որը քեզ ցմահ կվճարի թոշակ:
  3. Իսկ եթե ստացված գումարը հիմնական կենսաթոշակի հնգապատիկից էլ մեծ լինի, այդ դեպքում մի մասը կստանաս անուիտետի տեսքով, իսկ դրան գերազանցող մասի համար ընտրությունը քոնն է՝ երեք տարբերակներից բոլորն էլ կարող ես ընտրել:
  4. Մնաց ասեմ, թե ծրագրային վճարը որն է. այս եղանակից օգտվելու համար դու պետք է կուտակածդ միջոցները թողնես կենսաթոշակային ֆոնդում: Այդ դեպքում  ֆոնդի կառավարիչը շարունակում է ներդնել գումարդ ու քեզ վճարվում է ամսական թոշակ կյանքի սպասվող միջին տևողության ամբողջ ընթացքում:

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: