Կենսաթոշակի տեսակները Հայաստանում1 ր․ 21 վ․
Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը0 վ․
Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին1 ր․ 50 վ․
Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ2 ր․ 10 վ․
Կարո՞ղ եմ փոխել կենսաթոշակային ֆոնդս2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան են կենսաթոշակային կուտակումներս1 ր․ 26 վ․
Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս2 ր․ 9 վ․
Ինչու՞ ես իմ գումարն ավելի լավ չեմ կառավարի, քան կենսաթոշակային ֆոնդերը2 ր․ 20 վ․
Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից1 ր․ 23 վ․
Ի՞նչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ բնակության երկիրը փոխելու դեպքում1 ր․ 57 վ․
Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս2 ր․ 55 վ․
Արդյոք կուտակային կենսաթոշակս հարկվու՞մ է1 ր․ 9 վ․
Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը1 ր․ 42 վ․
Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց1 ր․ 39 վ․
Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն2 ր․ 26 վ․
Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն1 ր․ 52 վ․
Ի՞նչ է արժեթուղթը և ի՞նչ տեսակներ կան - Ներդրողի ուղեցույց2 ր․ 28 վ․
Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ1 ր․ 5 վ․
Կանոններ սկսնակ ներդրողի համար2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս գնեմ արժեթղթեր1 ր․ 35 վ․
Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս1 ր․ 38 վ․
Ազդագիր. ի՞նչ է այն և ինչի՞ն ուշադրություն դարձնեմ1 ր․ 45 վ․
Ինչպե՞ս վաստակել գումար պետական պարտատոմսերի միջոցով1 ր․ 55 վ․
Ինչպե՞ս գումար վաստակել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով1 ր․ 54 վ․
Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ1 ր․ 54 վ․
Ինչու՞ ես իմ գումարն ավելի լավ չեմ կառավարի, քան կենսաթոշակային ֆոնդերը
Էպիզոդի նկարագրություն
Ի՞նչ ես կարծում՝ ո՞վ ավելի լավ կկառավարի քո կենսաթոշակային միջոցները. դո՞ւ, թե՞ ֆոնդի կառավարիչը: Արի հասկանանք միասին Արմենի ու Հայկի օրինակով:
Ծանոթացիր՝ Արմենն է[3] ․ նա աշխատում է Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերից մեկում: Ամեն օր գալիս է աշխատանքի ու անում ամեն ինչ՝ քո կուտակային հատկացումները ապահով ու եկամտաբեր կերպով ներդնելու համար:
Արմենին այդ հարցում օգնում են նրա մասնագիտացված կրթությունը, որակավորումները և իհարկե երկար տարիների փորձը: Ներդրումներ անելիս նա օգտագործում է ֆինանսական, համակարգչային հզոր ծրագրեր, որոնց հասանելիություն Արմենին տվել է ֆոնդի կառավարիչը: Որպեսզի դու շատ գումար կուտակես ու չկորցնես, Արմենը դիվերսիֆիկացնում է քո միջոցները: Հիմա բացատրեմ. նա քո ու ուրիշների կուտակումները միասին ներդնում է տարբեր տեղերում, օրինակ՝ ավանդներում, պարտատոմսերում, հայտնի ընկերությունների՝ օրինակ՝ Apple-ի կամ Microsoft-ի բաժնետոմսերում: Տնտեսական, քաղաքական և այլ տարբեր գործոնների արդյունքում որոշ ներդրումներ շատ գումար են բերում, որոշները՝ ոչ այնքան, բայց լավն այն է, որ քո մասնաբաժինը տարբեր գործիքներում է լինում, և ռիսկը նվազում է:
Մյուսը՝ Հայկն է[4] : Նա հմուտ ատամնաբույժ է, բայց մի քիչ էլ ֆինանսներով է հետաքրքրված: Նա ամեն օր աշխատանքի գնալիս մտածում է, որ երեկոյան կզբաղվի իր խնայած գումարի ճակատագրով: Իսկ երեկոյի համար պլանները շատ են՝ ծանոթանալ ատամնաբուժական աշխարհի վերջին նորություններին, ֆինանսների դասագիրքը կարդալ, ֆինանսատնտեսական նորություններին հետևել, թե՞, վերջապես, բրոքերային հաշիվ բացել:
Ճակատամարտում հաղթում են մասնագիտական զարգացումն ու ժամանցն ընտանիքի հետ: Սակայն Հայկն իրեն չի էլ մեղադրում, քանի որ գիտի, որ Արմենն ու նրա գործընկերները պրոֆեսիոնալ կերպով կկառավարեն իր ամենից երկարաժամկետ խնայողությունները՝ կենսաթոշակային կուտակումները:
Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: